Տեղահանված անձինք ամբողջությամբ կազատվեն տրանսպորտային միջոցի գույքահարկի տեղեկանք ներկայացնելու պարտականությունից
Տեղահանված անձինք ամբողջությամբ կազատվեն տրանսպորտային միջոցի գույքահարկի տեղեկանք ներկայացնելու պարտականությունից: Այս ամսին հայտնում են ՆԳՆ-ից:
Ըստ այդմ՝ տեղահանված մեր հայրենակիցները կազատվեն ավտոմեքենան օտարելու, խոտանելու, ժառանգությամբ հանձնելու կամ հասցեի փոփոխության հիմքով վերահաշվառման, ինչպես նաև ցանկացած գրանցման-հաշվառման գործողության արդյունքում տրանսպորտային միջոցի գույքահարկի գծով պարտավորությունը կատարելու մասին տեղեկանք ներկայացնելու պարտականությունից։
Հավելենք, որ տեղահանման արդյունքում Հայաստան է տեղափոխվել 21,107 տրանսպորտային միջոց, որից միայն 3,711-ն է վերահաշվառվել տեղահանվածի անվամբ կամ տեղահանվածի կողմից օտարվել այլ անձի։
Որոշման ընդունումը կնպաստի շահառուների համար բարենպաստ պայմանների ապահովմանն ու նրանց սեփականության իրավունքի արդյունավետ իրացմանը։
