Սաուդյան Արաբիան և Պակիստանը ռազմավարական պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել
Սաուդյան Արաբիան և Պակիստանը ռազմավարական պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել:
Այն նախատեսում է փոխադարձ օգնություն կողմերից որևէ մեկի վրա հարձակման դեպքում:
Այսպիսով՝ «երկրներից որևէ մեկի դեմ ցանկացած ագրեսիա կհամարվի ագրեսիա նաև մյուսի դեմ»։
Համաձայնագիրը նպատակ ունի զարգացնել երկու երկրի միջև պաշտպանական համագործակցության ասպեկտները և ամրապնդել ցանկացած ագրեսիայի համատեղ զսպումը:
Հատկանշական է, որ Սաուդյան Արաբիան միջուկային զենք ունեցող Պակիստանի հետ նման համաձայնագիր է ստորագրում Կատարին Իսրայելի հասցրած հարվածներից հետո: Դա, ըստ տեղական ԶԼՄ-ների, կարող է Իսրայելին ուղղված ազդանշան լինել:
