ԲՏԱ փոխնախարարն ու Իտալիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը, պայմանավորվածություններ են ձեռք բերվել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի գլխավորած պատվիրակությանը։

995.jpg (301 KB)

Հանդիպման ընթացքում նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է նախարարության ռազմավարական ուղղությունները և գործունեության հիմնական ոլորտներն՝ ընդգծելով բարձր տեխնոլոգիաների, տիեզերական սարքաշինության և պաշտպանական համակարգերի զարգացման կարևորությունը։

996.jpg (240 KB)

Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններին։

You may also like...