Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ իմ միջնորդությամբ Մոնակոյում հնարավոր եղավ նոր դուռ բացել հայկական արտադրանքների համար. Վրույր Փենեսյան

Մոնակոյում ամրապնդվում են Հայաստան–Մոնակո տնտեսական ու մշակութային կապերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գործարար Վրույր Փենեսյանը:

«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ իմ միջնորդությամբ Մոնակոյում հնարավոր եղավ նոր դուռ բացել հայկական արտադրանքների համար։

Շուտով կլինեն նոր նախաձեռնություններ միտված Հայաստան-Մոնակո տնտեսական և մշակութային հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ։

Առանձնահատուկ շնորհակալություն մեր ուժեղ թիմին:

Նկարում՝ Մոնակոյի Իշխան Ալբեր II-րդ , Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյան, Մարսելում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանն և ես՝ Վրույր Փենեսյանս»,-գրել է  գործարարը:

You may also like...