Հոկտեմբերի 2-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 452 է
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:
Ըստ այդ տվյալների՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ՝ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 452 է, որից 315-ը երեխաներ են, 137-ը՝ մեծահասակներ։ Կա հսպիտալացված 1 քաղաքացի, 287-ն էլ դուրս է գրվել:

