Աշխարհում առաջին թվային նախարարը ելույթ է ունեցել Ալբանիայի խորհրդարանում

Ալբանիայում Դիելա անունը ստացած ԱԲ նախարարն առաջին անգամ ելույթ է ունեցել խորհրդարանում, վստահեցրել՝ իր նպատակն է ոչ թե փոխարինել, այլ օգնել մարդկանց:

Նա հիշեցրել է, որ ցանկացած սահմանադրություն պատասխանատվության, թափանցիկության և հավասարության մասին է, և ինքը կարող է ապահովել այդ դրույթների կատարումը։

Ընդդիմությունը դժգոհություն է հայտնել արհեստական բանականությանը նախարար նշանակելու՝ Ալբանիայի վարչապետի որոշման կապակցությամբ:

Ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ շշեր են շպրտել Էդի Ռամայի ուղղությամբ և ընդհատել խորհրդարանի նիստը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

You may also like...