Ալիևը «լավ չի անում». Արարատ Միրզոյանը՝ Ալիևի կողմից հնչած «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման մասին
Հայաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև շփումների, քննարկումների, բանակցությունների միջոցով ընթանում են աշխատանքները: Ադրբեջանական կողմի հետ ունենք ընդհանուր պատկերացումներ և դրանք արտահայտված են ստորագրված Վաշինգտոնյան հռչակագրում, որտեղ ամրագրված է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու երկու երկրների տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, ինքնիշխանության և համապատասխանաբար իրավազորության ներքո:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Թրամփի ուղու» հետ կապված աշխատանքներին:
Անդրադառնալով Ալիևի «Զանգեզուրի միջանցք» ձևակերպմանը, Արարատ Միրզոյանը նշել է, որ Ալիևը «լավ չի անում»: Խոսելով նաև «Խաղաղության պայմանագրի» մասին, արտգործնախարարն ասել, որ պատրաստ են րոպե առաջ սկսել աշխատանքները:
