ԱՄՆ-ն կանգնած է մեր արժեքավոր գործընկերոջ՝ Հայաստանի կողքին․ Մարկո Ռուբիո
ԱՄՆ-ն կանգնած է մեր արժեքավոր գործընկերոջ՝ Հայաստանի կողքին, մենք առաջ ենք մղում Հարավային Կովկասում խաղաղության, բարգավաճման և կայունության մեր ընդհանուր նպատակները։
Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Թրամփի և Փաշինյանի կողմից ստորագրված ռազմավարական գործընկերությունը և երկկողմ փոխըմբռնման հուշագրերը ընդհանուր նպատակներն առաջ մղելու մեր ջանքերի անկյունաքարն են։
Մինչ Հայաստանը շարունակում է կերտել իր ապագան որպես խաղաղության և աճի խաչմերուկ, ԱՄՆ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ ավելի կայուն և բարգավաճ տարածաշրջան ունենալու»,- նշել է նա։
