Բոլոր զինվորներին Ադրբեջանը բաց է թողել, ովքեր պահվում են Ադրբեջանի օրենքներն են խախտել. ադրբեջանցի փորձագետ
Ես շատ դետալների չեմ տիրապետում, հարցը դեռ գործընթացի և քննության մեջ է, բայց բոլոր զինվորներին ադրբեջանական կողմը բաց է թողել:
Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի փոխտնօրեն ադրբեջանցի Մուրադ Մուրադովը՝ անդրադառնալով հարցին՝ ինչու Բաքվում պահող ռազմագերիներն ազատ չեն արձակվում:
«Նրանք, ովքեր զինվորներ են եղել, բաց են թողնվել, իսկ կան մեղադրյալներ, որոնք Ադրբեջանի օրենքներն են խախտել և Ադրբեջանի օրենքով համարվում են օրինախախտներ, այդ պատճառով այս պահին Բաքվում են պահվում:
Բայց գործընթացը պրոցեսի մեջ է»,- ասաց Մուրադովը:
Ըստ նրա՝ խնդիրը պետք է լուծվի Երևանի և Բաքվի երկխոսությամբ:
Ինչ վերաբերում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Մուրադովն ասաց, որ հարցը դեռ քննության մեջ է և որ նրանք մեղադրյալներ են:
