Ֆրանսիան պաշտոնապես ճանաչեց Պաղեստինի պետությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Փարիզի կողմից Պաղեստինի պետականության ճանաչման մասին։
«Այսօր ես հայտարարում եմ Ֆրանսիայի կողմից Պաղեստինի պետության ճանաչման մասին»,- ասել է նա՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցող` պաղեստինյան հարցի վերաբերյալ կոնֆերանսում։

ՏԱՍՍ-ի թղթակցի փոխանցմամբ՝ Մակրոնի խոսքերը որոտալից ծափահարություններով են ընդունել Պաղեստինին աջակցող երկրների ներկայացուցիչները։

«Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների շարունակման համար որևէ արդարացում չկա: Ժամանակն է դադարեցնել պատերազմը»,- հայտարարել է Մակրոնը։

Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ Փարիզի կողմից Պաղեստինի ճանաչումը «կբացի ճանապարհը իսրայելցիների և պաղեստինցիների միջև բանակցությունների համար։

«Խաղաղության հնարավորություն կա: Մենք բոլորս պետք է աշխատենք խաղաղության մեխանիզմները գործի դնելու համար»,- ասել է նա։

You may also like...