Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը. Ղազախստանի նախագահ

«Մենք ողջունում ենք ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը»։

Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընթացքում:

«Սա ապացուցում է, որ նույնիսկ երկարատև հակամարտությունները կարող են լուծվել դիվանագիտության և առողջ բանականության միջոցով։

Այս սկզբունքով առաջնորդվելով՝ Ղազախստանը մշտապես պաշտպանում է դիվանագիտությունը հակամարտության փոխարեն և երկխոսությունը ուժի փոխարեն։

Ընթացիկ աշխարհաքաղաքական լարվածությունը երբեմն որոշ առաջնորդների դրդում է պնդել քաղաքակրթությունների բախման անխուսափելիության մասին․ դա քաղաքական ընտրություն է»,- ասել է Տոկաևը։

You may also like...