Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կկայանա Իռլանդիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը
2025 թվականի հոկտեմբերի 14-ին Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի Իռլանդիա-Հայաստան հանդիպումը։
ՀՖՖ հաղորդագրության համաձայն՝ հայ երկրպագուների համար հատկացվել է մարզադաշտի 129-րդ սեկցիան։
Այն երկրպագուները, որոնք ցանկանում են ներկա լինել խաղին, կարող են գնել տոմսեր՝ անցնելով այս հղումով։
Հիշեցնենք՝ 2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրում սեպտեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2։1 հաշվով հաղթել էր Իռլանդիայի ընտրանուն։
