Խաղերը ՀՀ-ում կանցկացվեն պատշաճ. Արայիկ Հարությունյանը Փարիզում հանդիպել է ՖՄԿ գործադիր տնօրենի հետ

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Կարոլին Սենթ Իլերի հետ:

16184_am_3.jpg (84 KB)

Զրուցակիցները քննարկել են 2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման ուղղությամբ իրականացվող քայլերին և նախապատրաստական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ այցի նպատակն է նաև ուսումնասիրել Օլիմպիական խաղերի կազմակերպման ուղղությամբ Փարիզի ունեցած փորձը, որը կարող է օգտակար լինել Ֆրանկոֆոնիայի խաղերը բարձր մակարդակով անցկացնելու առումով:

16184_am_4.jpg (102 KB)

Արայիկ Հարությունյանը և Կարոլին Սենթ Իլերը արդյունավետ են գնահատել երկկողմ համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ խաղերը ՀՀ-ում կանցկացվեն պատշաճ և լավագույնս:

16184_am_7.jpg (76 KB)16184_am_9.jpg (77 KB)

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում նախատեսվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների Մշակույթի նախարարների հանդիպմանը վերաբերող հարցերի:

You may also like...