Մհեր Գրիգորյանը Հարավային Կովկասում ԶՖԳ գրասենյակի տնօրենին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված աշխատանքները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության գրասենյակի նորանշանակ տնօրեն Ֆաննի Դելպեի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Զրուցակիցները քննարկել են Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից նշված ծրագրերին հնարավոր աջակցությանն առնչվող հարցերը:

You may also like...