Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քրիստիննե Գրիգորյանին արտաքին հետախուզության ծառայության պետ նշանակելու մասին որոշում է ստորագրել։
«Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել արտաքին հետախուզության ծառայության պետ»,- նշված է որոշման մեջ:
