Քաղաքացիներն ու հարազատները վերջին հրաժեշտն են տալիս Վալոդյա Գրիգորյանին
Սեպտեմբերի 23-ի գիշերը Մերձավանում սպանված Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի մարմինը բերվել է Փարաքարի մշակույթի պալատ:
Հավաքվել են մեծ թվով մարդիկ, որոնց շարքերում կան և՛ Գրիգորյանի հարազատներն ու բարեկամները, ընկերներն ու համագյուղացիները, և՛ պաշտոնյաներ ու հասարակ քաղաքացիներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ծաղկեպսակ է դրվել մշակույթի պալատի մոտ: Ծաղկեպսակ է ուղարկվել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անունից:
Վերջին հրաժեշտին ներկա են Նեքրին գործերի նախարար արփինե Սարգսյանն ու ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Ղազարյանը:
Հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, նույն վայրից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 23։52-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով՝ կան 2 զոհ, 1 վիրավոր։
Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
