Երեկ պիտի հանդիպեինք պարոն Գրիգորյանի հետ, ընկերացել էինք. Արմավիրի մարզպետ

«Ամեն ինչի համար է կրում պատասխանատվություն իշխանությունը»։

Այս մասին Փարաքարում համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է Արմավիրի նորանշանակ մարզպետ Վահրամ Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե գործող իշխանությունը պատասխանատվություն կրո՞ւմ է կատարվածի համար։

Մանրամասնելով, թե գործնականում ինչպե՞ս է արտահայտվում այդ պատասխանատվությունը, Խաչատրյանը պատասխանել է.

«Դուք ապրել եք, տեսել եք տարիներ առաջ, տեսել եք՝ ոնց է եղել ու հիմա ոնց է։ Ակնհայտ երևում է, որ տարբերություն կա։

Հիմա տեղը չի, ժամանակը չի, դուք նորմա՞լ եք համարում այստեղ հարցադրումներ անելը։

Ժամանակից շուտ հրապարակումներ, մեկնաբանություններ պետք չի անել, կա քրեական գործ հարուցված, հանգամանքները կպարզվեն, բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»:

Հարցին՝ ինչպիսի՞ հարաբերություններ է ունեցել սպանված Վալոդյա Գրիգորյանի հետ, մարզպետը նշել է. «Պարոն Գրիգորյանի հետ լավ հարաբերություն ունեմ, կարճ ժամանակահատվածում հասցրել էինք ընկերանալ, երեկ պիտի հանդիպեինք։ Էլ չեմ կարող խոսել»։

Ինչպես հայտնել ենք, սեպտեմբերի 23-ի գիշերը Մերձավանում սպանված Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի մարմինը բերվել է Փարաքարի մշակույթի պալատ, որտեղ ընթանում է վերջին հրաժեշտի արարողությունը:

You may also like...