Սպիտակ տանը մեկնարկել է ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպումը

Մեկնարկել է ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Նախապես հայտարարվածի համաձայն՝ հանդիպման ընթացքում երկու առաջնորդները կքննարկեն երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր, հիմնականում՝ առևտրի, ներդրումների և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում։

Նախատեսվում է նաև քննարկել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են F-35-երի ծրագիրը, Սիրիայում և Գազայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը։

Սա Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին այցն է Սպիտակ տուն վերջին վեց տարվա ընթացքում։

You may also like...