Ռուբեն Սարգսյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, որով Ռուբեն Սարգսյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:
