Արմեն Գրիգորյանը Լեհաստանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է ԼՂ հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 4-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Վոյչեխ Գերվելի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԽ-ից:
«Հանդիպմանն անդրադարձել ենք տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակին:
Մտքեր ենք փոխանակել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ՝ ինչպես ԵՄ, այնպես էլ երկկողմ ձևաչափերում»,- նշված է հաղորդագրության մեջ:

You may also like...