ՀՀ նախագահը ելույթ է ունեցել «Սատյարթի համաշխարհային կարեկցանքի շարժման» միջոցառմանը
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Նոբելյան խաղաղության մրցանակակիր Քայլաշ Սատյարթիի հիմնած «Սատյարթի համաշխարհային կարեկցանքի շարժման» միջոցառմանը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով՝ շեշտադրելով հումանիստական գործության կարևոր նշանակությունը։
Նախագահ Խաչատուրյանը հատուկ ընդգծել է հումանիզմը որպես համամարդկային հարաբերությունների, միջազգային համագործակցության և խաղաղ համակեցության հիմնարար սկզբունք ամրագրելու անհրաժեշտությունը։
