Իրանում ուրանի հարստացման մակարդակի աճ չի հայտնաբերվել. Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն որևէ ցուցիչ չի հայտնաբերել, որ Իրանը բարձրացնում է ուրանի հարստացման մակարդակը։

«Հարվածներ են հասցվել իրանական միջուկային ենթակառուցվածքի օբյեկտներին, որտեղ ուրանի հարստացման աշխատանքներ էին ընթանում։

Մենք չենք տեսնում որևէ ուղղակի նշան, որ Թեհրանը բարձրացնում է ուրանի հարստացման մակարդակը։ Որոշ ցենտրիֆուգներ պահպանվել են, և Իրանը տեսականորեն ունի դրա հնարավորությունները: Սակայն քիչ հավանական է, որ այդ երկրի իշխանությունները դրանով զբաղվեն հիմա՝ միջազգային լարվածության պայմաններում։

Գրոսին համոզված է, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակն անհրաժեշտ է կայունացնել՝ խնդրի դիվանագիտական լուծման միջոցով:

You may also like...