ՄԱԿ-ում ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են արել
Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևի նախագահությամբ տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների աշխատանքային հանդիպումը:
Նախարարները վերահաստատել են հավատարմությունը ՀԱՊԿ հիմնական սկզբունքներին և խնդիրներին, ընդգծել են առաջացող մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու համար փոխադարձ համագործակցության և տեղեկատվության ժամանակին փոխանակման կարևորությունը, ինչպես նաև ընդգծել են միջազգային կառույցների, այդ թվում ՝ ՄԱԿ-ի հետ համակարգման կարևորությունը:
Հանդիպման ավարտին արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել կանոնավոր երկխոսությունը բոլոր մակարդակներում՝ տարածաշրջանում հավաքական անվտանգության և կայուն զարգացման արդյունավետության բարձրացման նպատակով՝ սերտ փոխգործակցությամբ բազմակողմ կազմակերպությունների հետ: Արդյունքում ստորագրվել Է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հայտարարությունը ՄԱԿ-ի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ:
