Սլովակիայի խորհրդարանն ընդունել է սահմանադրական փոփոխություն, որով ճանաչվել է միայն երկու սեռերի գոյությունը

Սլովակիայի խորհրդարանն ընդունել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կառավարության կողմից մշակած սահմանադրական փոփոխությունը, որը ճանաչում է միայն երկու սեռ:

Որոշմանը 150 պատգամավորից կողմ է քվեարկել 90-ը: Ընդ որում՝ պահպանողական ընդդիմության 12 օրենսդիրներ օգնել են իշխող կոալիցիային:

Քննադատների կարծիքով՝ ընդունված փոփոխությունները կարող են խախտել երկրի միջազգային պարտավորությունները և խաթարել մարդու իրավունքների պաշտպանությունը:

Սահամանադրական փոփոպությունների համաձայն՝ Սլովակիան պահպանում է ինքնիշխանությունը «ազգային ինքնության հարցերում»:

You may also like...