Հրազենի գործադրմամբ միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ մեկ անձ ձերբակալվել է
Ներքին գործերի նախարարությունից 1lurer.am-ին հայտնել է, որ հրազենի գործադրմամբ միջադեպի ահազանգ է ստացվել:«Նախնական տվյալներով՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն է եղել: Կա ձերբակալված անձ:
Հանգամանքները պարզվում են»,-նշել են նախարարությունից:
1lurer.am-ին հայտնի է դարձել նաև, որ ձերբակալվածը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, հաշվառված է հոգեբուժական հաստատությունում։
