Պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Վանաձորի Վարդանանց փողոցը
Վանաձորի Վարդանանց փողոցի հիմնանորոգման շրջանակում մեկնարկել են երթևեկելի մասի հարթեցման շերտի տեղադրման և ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտի տեղադրման աշխատանքները։ Փողոցի երկարությունը մոտ 2.3 կմ է։

Շինարարի կողմից կառուցվում են նաև մայթերը, տեղադրվում են ջրահեռացման համակարգերը։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
