Մադրիդը արգելում է ԱՄՆ զենքի մատակարարումն Իսրայել իր բազաների միջոցով

Պեդրո Սանչեսի կառավարությունը շարունակում է միջոցներ ձեռնարկել Իսրայել զենքի մատակարարումը կանխելու համար: Անցյալ շաբաթ Իսպանիայի կառավարությունը հաստատել է այդ երկրի հետ բազմամիլիոն դոլարանոց պայմանագրերի չեղարկումն ու զենքի էմբարգոն:

Այժմ Մադրիդը ​ Միացյալ Նահանգներին է արգելել օգտագործել իր Ռոտա (Կադիս) և Մորոն դե լա Ֆրոնտերա (Սևիլիա) ռազմաբազաները՝ Իսրայել զենք մատակարարելու համար: Այդ մասին հաղորդել է El País-ը:

Թերթի տվյալներով՝ միջոցառումը վերաբերում է ինչպես ուղիղ հրեական պետություն ուղևորվող նավերին, այնպես էլ նրանց, որոնց վերջնական նպատակակետը Իսրայելն է՝ միջանկյալ կանգառից հետո:

Մի քանի ամիս առաջ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Իսրայելին նախատեսված վեց F-35 ինքնաթիռը չի կարողացել անցել Ռոտա կամ Մորոն ռազմաբազաներով: Դրանց փոխարեն Միացյալ Նահանգներն օգտագործեցլ է Ազորյան կղզիներում (Պորտուգալիա) տեղակայված ամերիկյան ռազմաբազան:

You may also like...