ԵՄ-ն ձգտում է մեկուսացնել Օրբանին, որը խանգարում է ռուսական ակտիվներն օգտագործելուն. Politico
Եվրոպացի դիվանագետները ցանկանում են մեկուսացնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, որը դիմադրում է Ուկրաինային օգնելու համար սառեցված ռուսական ակտիվներն օգտագործելու՝ Եվրամիության (ԵՄ) ծրագրին, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
«Նպատակն է Կոպենհագենում ստանալ մյուս երկրների բավարար աջակցությունը՝ Օրբանին մեկուսացնելու համար»,- ասել է ԵՄ դիվանագետներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։
Ավելի վաղ Օրբանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Հունգարիայի տնտեսությունը «ծնկի կգա», եթե Բուդապեշտը հրաժարվի ռուսական էներգակիրներից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
