Պարա աթլետիկայի աշխարհի առաջնությունում իրենց ելույթներն են սկսել Հայաստանի պատվիրակները
Նյու Դելիում ընթացող պարա աթլետիկայի աշխարհի առաջնության մրցումային երրորդ օրվա մրցապայքարում իրենց ելույթներն են սկսել Հայաստանի պատվիրակներ սայլակավազորդները՝ Արման Սարգսյանը և Սմբատ Կարապետյանը։Այս մասին տեղեկացրել է Հայաստանի պարալիմպիկ կոմիտեն:
«Սմբատն ու Արմանը հանդես են գալիս T54 մարզական դասակարգման խմբում։ Սայլակավազքի 400մ մրցավազքում գրանցեցին համապատասախանաբար 56.73 և 1.03.57 վայրկյան արդյունք։
Այս արդյունքները մեր մարզիկների անձնական լավագույն արդյունքներն են։
Մեր մարզիկները համապատասխանաբար 18-րդ և 19-րդն էին իրենց խմբում»,- ասված է հաղորդագրության մեջ։

