Դուք օգտագործում եք «Զանգեզուրի միջանցք» տերմինը, որտեղի՞ց եք վերցրել, եթե այն չկա որևէ փաստաթղթում. վարչապետ
«Դուք օգտագործում եք «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որտեղի՞ց այդ արտահայտությունը Ձեզ, որտեղի՞ց եք կարդացել այդ արտահայտության մասին: Նման արտահայտություն չկա, չի եղել, և համոզված եղեք, որ չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում»:
Այս մասին ԵԽԽՎ-ում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին և հարց ուղղելով նրանց:
«Ես ասում եմ, որ խաղաղությունը խնամք է պահանջում, այդ խնամքի շատ կարևոր ատրիբուտ է լեգիտիմ, համաձայնեցված բառապաշարի օգտագործումը: Ես կոչով դիմեցի ադրբեջանցի գործընկերջս, որպեսզի պարզաբանի՝ ինչ նկատի ունի «Զանգեզուրի միջանցք» ասելով, որտեղ է այդ «Զանգեզուրի միջանցքը»:
Քարտեզի վրա պետք է ցույց տալ այդ «Զանգեզուրի միջանցքը», որովհետև եթե պարզվի՝ «Զանգեզուրի միջանցք» ասելով նկատի ունեն Հայաստանի որևէ տարածք, որևէ մեկն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որն ընդունված չէ ՀՀ-ի կողմից»,- նշել է նա:
