Ադրբեջանն ու ԱՄՆ-ը քննարկել են Վաշինգտոնյան համաձայնությունների կյանքի կոչման գործընթացը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ խորհրդական Ուայեթ Թոլքիին և Բաքվում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնին։

Կողմերն անդրադարձել են Ադրբեջան-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, ռազմավարական գործընկերության հեռանկարին, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի:

Քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Վաշինգտոնյան համաձայնությունների կյանքի կոչման գործընթացը:

You may also like...