ԱԺ պատգամավորները ծափերով ողջունեցին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարությյան նախագծի ընդունումը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովի՝ այսօրվա արտահերթ նիստի օրակարգում  «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծն է:

Այն խորհրդարանական ամբիոնից ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Ընդդիմությունը չմասնակցեց հայտարարության նախագծի քննարկմանը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը շնորհակալություն հայտնեց Կոնջորյանին նախաձեռնողականության և նախագիծը նախաձեռնելու համար:

ԱԺ արտահերթ նիստում քիչ առաջ քվեարկության դրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը ընդունելու մասին հարցը:

Այն ընդունվեց կողմ՝ 64, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 2 ձայներով: Պատգամավորները ծափերով ողջունեցին որոշման ընդունումը:

«Որոշումն ընդունվել է, շնորհակալություն, և բոլորիդ լավ օր եմ մաղթում»,- ասաց Հակոբ Արշակյանը:

You may also like...