Որոշ երկրներ պատրաստվում են միջուկային փորձարկումների, Ռուսաստանը տեսնում է դա. Պուտին
Ռուսաստանը տեսնում է, որ որոշ երկրներ պատրաստվում են միջուկային փորձարկումների և կպատասխանի նույն կերպ, եթե դրանք իրականացվեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Վալդայ» համաժողովի լիագումար նիստում։«Ինչ-որ մեկը նախապատրաստում է այդ փորձարկումները։ Մենք դա տեսնում ենք, մենք դա գիտենք։ Եվ եթե դրանք տեղի ունենան, մենք նույնը կանենք»,- ասել է Ռուսաստանի առաջնորդը։
