Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Գերմանիային Միասնության օրվա կապակցությամբ
Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորել է Գերմանիային՝ Միասնության օրվա կապակցությամբ:
«Հայաստանն ակնկալում է մեր լայն համագործակցության հետագա զարգացում, այդ թվում՝ Հայաստան-Եվրամիությևն գործընկերության շրջանակներում:
Մեր կապերը հիմնված են բարեկամության և ընդհանուր արժեքների վրա։
Գերմանիայի ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում»,- ասված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում:
