ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ՄԱԿ-ի բարձր հանձնակատարը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված փախստականների իրավունքների պաշտպանության հարցերը

Հոկտեմբերի 6-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Վոլկեր Թյուրքի հետ։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, Վահե Գևորգյանը Բարձր հանձնակատարին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը և մարդու իրավունքների զանգվածային խախտումներն ու ոճրագործությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների իրավունքների պաշտպանության հարցերը։

You may also like...