Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայի հատվածից հրթիռակոծության մասին
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաստատել է, որ Գազայի հատվածի կողմից հրթիռակոծվում է Իսրայելի տարածքը։
Հրթիռային հարվածներին ի պատասխան՝ իսրայելական ուժերը հարվածներ են հասցնում Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման օբյեկտներին։
Հրթիռակոծության հետևանքով շուրջ 300 մարդ է վիրավորվել և տեղափոխվել հիվանդանոցներ։
Այս պահին պաղեստինյան ալիքները հայտնում են, որ ավելի քան 5000 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։
Իսրայելի դեմ մեգահարձակման մեկնարկից 5.5 ժամ անց Իսրայելի վարչապետը հայտարարել է. «Սա պատերազմ է»։
ՀԱՄԱՍ-ի ռազմական առաջնորդ Մուհամմեդ Դեֆը կոչ է արել ողջ արաբական աշխարհին միանալ Իսրայելի դեմ պատերազմին։
