ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի դեպքով ձերբակալվածներից մեկն ազատ է արձակվել

Սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալված երկու անձանցից մեկն ազատ է արձակվել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Ազատ արձակված քաղաքացին Ապիջան Սարգսյանն է:

Հիշեցնենք՝  քաշքշուկի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձ էր ձերբակալվել:

Ավելի վաղ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ նշված օրը ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել (տեսանյութերն առկա են), ինչին ի պատասխան՝ ՌՈ ծառայողների գործողությունները շարունակել են մնալ հարգալից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի դեպքով ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակներում ձերբակալվել են անհետ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը:

You may also like...