Սամբիստ Ռոբերտ Սիմոնյանն աշխարհի չեմպիոն է դարձել
Ինդոնեզիայում անցկացվող սամբոյի պատանիների և երիտասարդներիաշխարհի առաջնության 58 կգ քաշային կարգի եզրափակիչ
գոտեմարտում Շիրակի պետական համալսարանի «Ֆիզիկական
դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության
առաջին կուրսի ուսանող Ռոբերտ Սիմոնյանը 5։2 հաշվով հաղթելով
մրցակցին՝ հռչակվել է սամբոյի երիտասարդների աշխարհի չեմպիոն։
Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Հիշեցնենք` Ռոբերտ Սիմոնյանն աշխարհի չեմպիոն էր դարձել նաև 2022 թվականին։
