Հռոմի պապն իր առաջին արտասահմանյան ուղևորությունը կկատարի Թուրքիա և Լիբանան. օրերը հայտնի են
Հռոմի պապ Լևոն 14-րդն իր պաշտոնավարումից հետո առաջին ուղևորությունը կկատարի Թուրքիա և Լիբանան։
Այս մասին հաղորդել է Vatican News-ը՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի խոսնակ Մատեո Բրունիին։
Հռոմի պապը Թուրքիայում կլինի նոյեմբերի 27-ից 30-ը, այնուհետև մինչև դեկտեմբերի 2-ը կգտնվի Լիբանանում։ Բրունիի խոսքով՝ Լևոն 14-րդը Թուրքիա և Լիբանան է մեկնում այդ երկրների ղեկավարների և եկեղեցական իշխանությունների հրավերով։
Թուրքիա կատարվող ուղևորությունը կներառի ուխտագնացություն դեպի Իզնիկ՝ Նիկեայի առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակի կապակցությամբ։
