Վարչապետը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու «Համաշխարհային դարպասներ» համաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին և 9-ին աշխատանքային այցով կգտնվի Բելգիայի Թագավորությունում՝ Բրյուսելում։
Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Վարչապետը կմասնակցի «Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) միջազգային երկրորդ համաժողովին։
Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ։

You may also like...