Առավելագույնն է արվում բացահայտման համար. վարչապետը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության քննության մասին (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ընթացքում անդրադարձել է նաև Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքին՝ ընդգծելով՝ համոզված է, որ քննության արդյունքներով ոչ մի հարցի պատասխան բաց չի մնա:
«Ահավոր դեպք տեղի ունեցավ, և ես համոզված եմ, որ առավելագույնն է արվում դրա համար, բայց պետք է վերադառնանք և հասկանանք՝ ինչը էն չենք արել, որտեղ է բացթողումը, ինչը պետք է այլ կերպ լիներ, որ այդ ամենը տեղի չունենար։
Ընդհանրապես Հայաստանում հանցավորության մակարդակը շատ լուրջ խնդիր է, առավել ևս բռնությամբ կատարված հանցագործությունները։ Ամեն կրակոց ամեն քաղաքացի, ի վերջո, զգում է, որ դա կրակել են իր վրա: Շատ կարևոր է, որ իրավապահ համակարգը կարողանա այս հարցերը վերլուծել»:
Սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը: Վիրավորում էր ստացել Արծրուն Գալստյանը:
Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով Քննչական կոմիտեն մանրամասներ և լուսանկարներ էր հրապարակել: Նարեկ Օհանյանը կալանավորվել է սպանությանն օժանդակելու մեղադրանքով, Մերձավանում համայնքապետին և ոստիկանին սպանողը՝ ձերբակալվել:
