Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ․ Կոստանյան

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բելգիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

««Համաշխարհային դարպասները» ԵՄ լոգիստիկ, էներգետիկ ամենամեծ պրոյեկտներից մեկն է, որը պետք է կապի ԵՄ-ն տարբեր այլ տարածաշրջանների, այդ թվում՝ մեր տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների հետ, և վարչապետը հրավիրված է ելույթ ունենալ այս ֆորումի բացման արարողության ժամանակ:

Նաև նախատեսված են հանդիպումներ եվրոպացի գործընկերների հետ, երկկողմ այլ հանդիպումներ ևս տեղի կունենան: Եթե իմ տեղեկությունները ճիշտ են, Ադրբեջանի նախագահն այս միջոցառմանը չի մասնակցում»,- ասել է նա:

You may also like...