Թունավորում Արմավիրում. 9 քաղաքացի բժշկական կենտրոն է դիմել

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) ստացվել է հաղորդագրություն, որ 09.10.2025թ. գիշերը՝ 22։00-23։00-ն ընկած հատվածում, Արմավիրի բժշկական կենտրոն է դիմել 9 քաղաքացի «սննդային տոքսիկոինֆեկցիա» նախնական ախտորոշմամբ:

Տուժածներից 4-ը հոսպիտալացվել Է, 5-ը՝ ստացել ամբուլատոր բուժում:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները, հստակեցնելով, որ նրանք կերել են Արմավիր քաղաքի Հանրապետության 32/1 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտից (պոնչիկանոց) գնված «լահմաջո» և Հանրապետության 14 հասցեում գործող «Ռինգո» սննդի կետից գնված «պոնչիկ», ձեռնարկել են վերահսկողական միջոցառումներ:

Նշված հանրային սննդի կետերում առկա սննդամթերքից կատարվել է նմուշառում և հանձնվել լաբորատոր փորձաքննության:

Արդյունքները կհրապարակվեն, դրանց հիման վրա կձեռնարկվեն համապատասխան լրացուցիչ գործողություններ:

You may also like...