Բայրամովն ու Իսհաք Դարը քննարկել են Գազայում իրավիճակը և տարածաշրջանային հարցեր

Ադրբեջանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Գազայի հատվածում ձեռք բերված հրադադարը:

Հեռախոսազրույցի ընթացքում Ջեյհուն Բայրամովը և Մոհամմադ Իսհաք Դարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերի, ինչպես նաև Եգիպտոսում կայանալիք գագաթնաժողովի վերաբերյալ:

You may also like...