Տեր Արամ քահանա Ասատրյանը հրապարակել է Մայթ Աթոռի հանձնախմբի և իր նամակագրությունը

Տեր Արամ քահանա Ասատրյանն արձագանքել է Մայր աթոռի՝ իր վերաբերյալ հայտարարություններին և գրել.

«Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհաննես 8.32)
Ճշմարիտ է այն, ինչ նույնական է իրականության հետ։

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պաշտոնական հայտարարություն տարածեց, որով համոզում է լսարանին, որ Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը ինձ ժողովի է հրավիրել և ես չեմ ներկայացել, ինչի պատճառով ժողովը չի իրականացել։ Այստեղ պետք է ասել, որ ժողովն արդեն մի քանի օր է փակ դռների ետևում իրականացնում են` պատրաստելով փաթեթներ իմ և քահանա եղբայրներիս դեմ։

Բայց փորձեմ հակիրճ անդրադառնալ հայտարարությանը.

Հանձնախմբի քարտուղարի կողմից բանավոր, ապա իմ պահանջով նաև գրավոր հրավեր եմ ստացել, որին պատասխանել եմ գրավոր` խնդրելով ներկայացնել ժողովին հրավիրելու նպատակը։ Երեք անգամ գրավոր կերպով խնդրել և ակնկալել եմ պատասխան, սակայն և ոչ մի արձագանք, որովհետև արդարության և ճշմարտության կշեռքը գտնվում է ոչ ճիշտ ձեռքերում, իսկ «խարդախ կշեռքը պիղծ է Տիրոջ առաջ» (Առակաց գիրք)։

Ինչ ես եմ խոսել, ասել եմ բաց, ուղիղ, հանրային և «ծածուկ ոչինչ չեմ ասել» (Հովհաննես 18.20), իսկ արձագանքը կուլիսային է, ֆեյքերով և ծպտված, միշտ ծուղակային։ Ծածուկ, գաղտագողի ու հանկարծակի գործելաոճը որդեգրվում է ընդդեմ հերթական զոհի։ Բայց Աստված ասում է, որ ամեն ծածուկ բան պիտի բացահայտվի (Ղուկաս 8.17) և արդեն իսկ բացահայտ է…

Վերջում տեղադրում եմ Հանձնախմբի և իմ նամակագրությունը` ապավինելով բոլորիդ արդարամտությանը։
Աստված օգնական և պահապան ամենքիս։
Հ.Գ.
1.Սիրով պատրաստ եմ ներկայանալ յուրաքանչյուր ժողովի` բաց և թափանցիկության ապահովման պայմաններում։
2. Քանի որ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգն այլևս պատրաստակամ կերպով պատասխանում է լրագրողների հարցերին, կոչ եմ անում բոլոր լրագրողներին` Ձեզ և հանրությանը հետաքրքրող և շուրջ 30 տարի անարձագանք թողնված բոլոր հարցերն ուղղեք`Ձեր էջերում նշելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգին»։

Գրառմանը կից քահանան նաև հանձնախմբի և իմ նամակագրությունը:

558392762_24709134238750617_6459009347178886770_n.jpg (66 KB)558973989_24709134625417245_916986051934526822_n.jpg (75 KB)559166677_24709134568750584_8737608784333898550_n.jpg (100 KB)

561176132_24709134885417219_6339650708521833514_n.jpg (146 KB)558956430_24709134278750613_2010977102680470222_n.jpg (132 KB)

You may also like...