Այցելեք Հայաստան, Երևան, մարզեր, հաստատ չեք փոշմանի. Հարությունյանը խաղաղություն է մաղթել ՀՀ-ին և Երևանին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Էրեբունի-Երևան» տոնակատարության շքեղ միջոցառմանը և գրել.

«Խաղաղություն մեր երկրին, մայրաքաղաքին, բոլոր քաղաքացիներին: Այցելեք Հայաստան, Երևան, մարզեր, հաստատ չեք փոշմանի»:

Նա նաև տեսանյութ է հրապարակել:

Հոկտեմբերի 12-ին Երևանում տոնվել է մայրաքաղաքի 2807-ամյակը։ Երգել է Թաթա Սիմոնյանը, համերգին մասնակցել և հայերեն կատարումներով հանդես է եկել նաև ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան:

Տոնակատարության լուսանկարներին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

You may also like...