Ֆրանսիայի վարչապետը նշել է նոր կառավարության հիմնական խնդիրը

Ֆրանսիայի նոր կառավարության գլխավոր խնդիրը կլինի երկրում բռնկված քաղաքական ճգնաժամի հաղթահարումը։

Այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն՝ Մատինյոնի պալատում, նոր կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ: Այն հեռարձակել Է BFMTV հեռուստաալիքը։

Նա կոչ է արել բոլոր նախարարներին «մի կողմ դնել իրենց եսասիրությունը» և հետևել «կոլեկտիվ էթիկային»։

Կառավարության ղեկավարը նշել է, որ կցանկանար իր ենթակայության տակ տեսնել «ազատ մարդկանց», որոնք ներկայացնում են քաղաքական հայացքների բազմազանություն։

Ֆրանսիայի վարչապետը խոստացել է պահպանել ռազմական ծախսերի ավելացումը բյուջեում։ Սեբաստիան Լըկորնյուն այդ որոշումը բացատրել է «առավել հրատապ գործառնական կարիքներին արձագանքելու և ապագա տեխնոլոգիական առաջընթացները կանխատեսելու» անհրաժեշտությամբ։

Լըկորնյուի՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո ընդդիմադիր «Ազգային միավորում» և «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցություններն արդեն խորհրդարան են ներկայացրել նոր կառավարության դեմ անվստահության մասին բանաձևեր։ Քաղաքական մյուս միավորումների ղեկավարները նախարարների ցուցակի հրապարակումից հետո մեղմել են իրենց կտրուկ դիրքորոշումը:

You may also like...