Սահմանում զորքերի որևէ կուտակում չունենք, ոչ մեր, ոչ Ադրբեջանի կողմից. Փաշինյան
Ամբողջ օրվա ընթացքում Հայաստան-Ադրբեջան սահմանին կրակվել է մեկ փամփուշտ, մեկ հատիկ: Այսինքն՝ սա, ըստ էության, էսկալացիայի շատ ցածր, գրեթե զրոյական մակարդակ է: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պահին մենք սահմանում զորքերի որևէ կուտակում չունենք, ոչ մեր կողմից, ոչ Ադրբեջանի կողմից: Այս պահին լարվածություն որևէ սահմանին չկա: Բայց մյուս կողմից ժամանակակից աշխարհում զորքերի տեղաշարժը կարող է տեղի ունենալ մի քանի ժամվա ընթացքում, օրերի ընթացքում:
Մենք կարող ենք այստեղից դուրս գալ, այս եթերից հետո, և պարզվի, որ ինչ-որ բան տեղի է ունեցել, կամ կարող է տեղի ունենալ: Բայց ի՞նչ եմ ես ասում, եթե մենք այս հարցերը կարողանում ենք հասցեագրել՝ պատերազմը դառնում է անիմաստ: Եթե մենք այս հարցերը չենք կարողանում հասցեագրել՝ հավանականությունն, իհարկե, կմեծանա»,- նշել է նա:
