Միրզոյանը Եգիպտոսում շփումներ է ունեցել Ադրբեջանի, Իսպանիայի, Թուրքիայի գործընկերների և այլ պաշտոնյաների հետ (լուսանկարներ)
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում Շարմ Էլ Շեյխում մասնակցում է Մերձավոր Արևելքի «Խաղաղության գագաթնաժողովին»։





Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, միջոցառման շրջանակներում նախարարը շփումներ է ունեցել մի շարք երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, Ադրբեջանի, Իսպանիայի, Օմանի, Ֆրանսիայի, Հորդանանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Նորվեգիայի, Հնդկաստանի ԱԳ նախարարների և այլ պաշտոնյաների հետ:




