Բերման ենթարկված Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալվել է. մանրամասներ

Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին:

Քննչական կոմիտեից  «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ: Վերջինս ձերբակալվել է:

Նկատենք, որ Կոչուբաևն այսօր սուր գրառում էր արել՝ թիրախավորելով իրավապահ համայնքի ներկայացուցիչներին:

You may also like...